
Հայտնի է աշխարհում ամենահայտնի անունը

Անունների գծով ամերիկացի փորձագետ Լորա Ուոտենբերը հետազոտություն է անցկացրել, որի ընթացքում պարզվել է, որ աշխարհում ամենահայտնի անունը Սոֆյան է, գրում է The Independent-ը:
Փորձագետի տվյալով՝ այդպես են սիրում աղջիկներին անվանակոչել 9 երկրում, ներառյալ՝ Մեքսիկան, Իտալիան, Ռուսաստանը: ԱՄՆ-ում այս անունը տարածվածությամբ երրորդ տեղում է, ևս 20 պետությունում՝ երկրորդ կամ երրորդ տեղերում:
Ուոտենբերգի համար բացահայտում է դարձել այն, թե ինչպես են բազմաթիվ երկրներում ընտրել միանման հնչող անուն: Նրա կարծիքով՝ դա վկայում է մշակույթի գլոբալացման մասին:
Նա հավելել է, որ Սոֆյա անունը հեշտ է արտաբերել տարբեր լեզուներով, ու հին հունարենից թարգմանաբար նշանակում է՝ «իմաստություն»:
Ամերիկուհին ուսումնասիրել է 49 երկրի վիճակագրությունը վերջին մի քանի տարվա կտրվածքով:
Տղամարդու ամենատարածված անունը Մուհամեդն է: