
Ահազանգ. վերելակում քաղաքացիներ են մնացել

Նոյեմբերի 7-ին, ժամը 11.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 47 շենքի 2-րդ մուտքի վերելակում քաղաքացիներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները վերելակի մասնագետի օգնությամբ քաղաքացիներին դուրս են բերել արգելափակումից: