
Ռոյսը շարքից դուրս է եկել 2 շաբաթով

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ թիմի կիսապաշտպան Մարկո Ռոյսը վնասվածք է ստացել Եվրոպա լիգայի խմբային փուլի «Գաբալայի» (4:0) հետ խաղում:
Մկանային վնասվածքից ապաքինվելու համար Ռոյսին կպահանջվի 14 օր: Այսպիսով, նա բաց է թողնելու Ֆրանսիա-Գերմանիա և Գերմանիա-Հոլանդիա ընկերական հանդիպումները, ինչպես նաև՝ «Շալկեի» հետ առաջիկա հանդիպումը:
Սիրարփի Աղաբաբյան