Բաժիններ՝

«Ես հաճույքով կաշխատեմ Ձեզ հետ». Ռոնալդուն «ՊՍԺ»-ի մարզիչ Բլանին

Ռոնալդուին դուր է գալիս, թե ինչպես են խաղում փարիզեցիները: «Ռեալը» և «ՊՍԺ»-ն նոյեմբերի 3-ին անցկացրեցին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղը Մադրիդում: Ռոնալդուն խաղի ավարտին, ըստ Le Parisien-ի տեղեկության, մրցկիցների գլխավոր մարզչին ասել է հետևյալը. «Ձեր թիմը շատ լավ է խաղում: Ես շատ հաճույքով կաշխատեի Ձեզ հետ»:

Ավելի վաղ նույն աղբյուրը պնդում էր, որ փարիզյան ակումբի ղեկավարները լրջորեն մտածում են ձեռք բերել պորտուգալացուն: Շնորհիվ հաղթանակի, թագավորական ակումբը դուրս եկավ մաքուր առաջին տեղը A խմբում: Չեմպիոնների լիգայի հածչրդ հանդիպամանը մադրիդցիները կխաղան «Շախտյորի» հետ:

«ՊՍԺ»-ն 7 միավորով երկրորդն է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս