Բաժիններ՝

«Պատրաստ էի նույնիսկ կաթվածի գնով հաղթել առաջին մենամարտը UFC-ում». Ռոնդա Ռոուզի

Լիզ Կարմուշի հետ մենամարտը անպարտելի չեմպիոնուհի Ռոնդա Ռոուզի համար շատ դժվար ստացվեց: Ռոնդան հաղթել է UFC-ի բոլոր 7 մարտերը, բայց, նրա խոսքով, առաջինում կարող էր լուրջ վնասվածքներ ստանալ: Բայց այդ մենամարտը Կարմուշի դեմ, որը տեղի է ունեցել 2013թ., Ռոուզին ցանկանում էր հաղթել ինչ գնով էլ որ լինի:

«Ես դուրս գցեցի ծնոտս, կոտրեցի քիթս, հազում էի… Երբ նա ձեռքով փաթաթվեց ծնոտիս, բերանս այդ ժամանակ փակ էր: Դա միակ մենամարտն էր, որտեղ ես տուժել եմ:

Լավ սցենար է. պարանոցի կոտրվածք: Իսկ իմ պարանոցը այն ժամանակ այնպիսի դիրքում էր, որում չպետք է լիներ: Այդ պահին ես հասկացա, որ պատրաստ եմ մեռնել հաղթանակի համար:

Ես պատրաստ էի այդ մարտը հաղթել նույնիսկ կաթվածի գնով: Դա այնքան կարևոր էր ինձ համար: Ես ոչ մի վայրկյան չեմ մտածել հանձնվելու մասին: Դու պետք է հաղթանակը ցանկանաս ավելի շատ, քան մրցակիցը»,- Ռոզիի խոսքերն է մեջ բերում LA Times-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս