Պետերբուրգից Եգիպտոս է ուղևորվել 3 դատարկ ինքնաթիռ՝ ռուս զբոսաշրջիկներին տարհանելու նպատակով
Այսօր առավոտյան Սանկտ Պետերբուրգից Եգիպտոս է ուղևորվել 3 դատարկ ինքնաթիռ, որը պետք է հայրենիք տեղափոխի ռուս զբոսաշրջիկներին, հայտնում է Interfax-ը:
Այս մասին հայտարարել է սանկտ Պետերբուրգի զբոսաշրջության զարգացման կոմիտեի նախագահ Նանա Գվիչիան:
Նրա խոսքով՝ այդ միջոցառումը ձեռնարկվել է՝ կապված Ռուսաստանից Եգիպտոս ավիափոխադրումների արգելքի հետ:
Ինքնաթիռներից մեկը տեղափոխել է 54 ուղևորի, ովքեր թուրքական ընկերությունների հետ համաձայնեցրել են ու փոխել իրենց երթուղին՝ մեկնելով Անթալիա:
«Ինքնաթիռը նրանց տեղափոխել է Անթալիա ու ուղևորվել Եգիպտոս»,- ասել է Գվիչիան:
Նա հայտնել է, որ մոտ օրերս «Պուլկովոյից» Եգիպտոս չվերթերը կիրականացվեն առանց ուղևորների՝ ինքնաթիռները հետ կբերեն միայն Եգիպտոսում մնացած ռուսներին: