
«Այո, ես մտածում եմ այն մասին, որպեսզի ռուսական անձնագիր ստանամ». Լենոքս Լյուիս

Բռնցքամարտի գերծանր քաշի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն բրիտանացի Լենոքս Լյուիսը հաստատել է լուրերը, որ ցանկանում է ռուսական քաղաքացիություն ստանալ:
«Ռուսական անձնագի՞ր: Այո: Հիմա ես մտածում եմ այդ մասին և կարող եմ ասել, որ դա շատ հրապուրիչ է թվում: Չէ՞ որ Ռոյ Ջոնսը ստացել է ռուսական քաղաքացիություն և դա շատ հրաշալի է»,- խոստովանել է Լյուիսը:
Նշենք, որ ռուս պրոմոուտեր Անդրեյ Ռյաբինցկին իր թվիթերյան էջում գրել է, որ Լյուիսը շատ է տարված Ռուսաստանով և նրան այնքան են դուր եկել մարդիկ, որ նա մտածում է ռուսական քաղաքացիություն ստանալու մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը