Բաժիններ՝

Եվրոպական խորհրդարանի նախագահն այսօր կայցելի Թեհրան

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նոյեմբերի 7-ին մեկօրյա այց կկատարի Թեհրան, որի ընթացքում կքննարկի Եվրամիության ու Իրանի միջև երկխոսության ակտիվացման հարցերը, մասնավորապես Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, ասվում է Եվրոպական խորհրդարանի կոմյունիկեում, տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Շաբաթ օրը Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը կուղևորվի Իրան, որպեսզի ակտիվացնի ԵՄ-ի ու այդ երկրի միջև երկխոսությունը»,- ասվում է կոմյունիկեում:
Նշվում է, որ դա կդառնա Իրան Եվրոպական խորհրդարանի ղեկավարի առաջին այցը:

Մարտին Շուլցը կհանդիպի Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի, արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի, Իրանի նախագահի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30