
Ադրբեջանը ՄԱԿ-ի առաջ պետք է պատասխան տա կտտանքների մասին կոնվենցիային չհետևելու համար

Ադրբեջանը հերթական անգամ պետք է հանդես գա ՄԱԿ-ում ու պատասխան տա Կտտանքների ու մյուս դաժան, անմարդկային կամ մարդու ինքնասիրությունը ստորացնող արարքների դեմ կոնվենցիայի պայմաններին չհետևելու համար:
Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի կայքը, ՄԱԿ-ի Կտտանքների դեմ կոմիտեի նիստի աշխատանքը պետք է սկսվի նոյեմբերի 9-ին ու տևելու է մինչև դեկտեմբերի 9-ը, հայտնում է haqqin.az-ը:
Քննարկվելու են նաև Ավստրիայի, Դանիայի, Հորդանանի, Չինաստանի ու Լիտենշտեյնի զեկույցները:
Ադրբեջանի զեկույցի քննարկումը նախատեսված է նոյեմբերի 11-12-ը:
Ադրբեջանը Կոնվենցիայի մասնակից 158 երկրներից է ու պարտավոր է պարբերաբար հաշվետվություն ներկայացնել կոմիտեի առաջ, որը բաղկացած է 10 անկախ փորձագետներից: