Բաժիններ՝

Ոստիկանությունը «մեծ անակնկալ» է խոստացել Տարանտինոյին

Ամերիկյան ոստիկանությունը «մեծ անակնկալ» է խոստացել Քվենտին Տարանտինոյի համար նրա նոր՝ «Նողկալի ութնյակ» ֆիլմի պրեմիերայից առաջ: Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ը՝ Ջիմ Պասկոն, որի ղեկավարության ներքո կան մոտ 300 սպաներ, հայտարարել է. «Ինչ-որ բան է պատրաստվում ու մենք համոզված ենք, որ դա մեծ անակնկալ է դառնալու: Ինչ-որ բան կկատարվի ֆիլմի ցուցադրմումից րոպեներ առաջ: Ամենահարմար պահին մենք կպատասխանենք նրան միակ միջոցով, որն իրոք կանհանգստացնի նրան»:

Ջիմ Պասկոն հատուկ շեշտել է, որ խոսքը ֆիզիկական ուժի մասին չէ, քանի որ «ոստիկանության սպաները կոչված են քաղաքացիներին պաշտպանելու, այլ ոչ թե վնասելու համար»: «Տարանտինոն սովորել է առանց բռնության, հանգիստ աշխարհում ապրել, որտեղ չկան անսպասելի բաներ, իսկ մեր աշխատակիցներն ապրում են, որպեսզի դադարեցնեն բռնությունը»,- հավելել է նա:

Հյուսիսային Ամերիկայի ոստիկանության ուժերի մեծ մասը մտադրվել է բոյկոտել «Նողկալի ութնյակ» ֆիլմի պրեմիերան: Նրանք կոչ են արել իրենց աշխատակիցներին՝ դադարել օգնել ռեժիսորին ֆիլմի նկարահանումների ժամանակ:

Ոստիկաններին զայրացրել է Տարանտինոյի ելույթը միտինգներից մեկի ժամանակ, որտեղ նա ոստիկաններին «մարդասպաններ» է անվանել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս