
Կայացել է Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը

Այսօր Ալեքսանդր Լուկաշենկոն, ով հաղթել է հոկտեմբերի 11-ին կայացած Բելառուսի նախագահական ընտրություններում, 5-րդ անգամ ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը:
Երդմնակալության արարողությունը կայացել է Անկախության պալատում: Ալեքսանդր Լուկաշենկոն ձեռքը դրել է Սահմանադրության վրա ու բելառուսերենով երդվել: Արարողությանը ներկա է եղել ավելի քան 1000 մարդ, հայտնում է Interfax-ը:
Ավելի վաղ Լուկաշենկոն ստորագրել էր նախագահի պաշտոնն ստանձնելու մասին հրաման, իսկ Բելառուսի ԿԸՀ ղեկավար Լիդիա Երմոշինան նրան հանձնել էր նախագահի հավաստագիրը:
Հոկտեմբերի 11-ին կայացած նախագահական ընտրություններում Լուկաշենկոն հաղթել է ձայների 83,5%-ով: