
Բեռլինում սկսվել է «նորմանդյան քառյակի» ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

«Նորմանդյան քառյակի»՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի արտգործնախարարները ձեռնամուխ են եղել բանակցություններին Բեռլինի «Բորզիգ» դղյակում, հայտնում է TASS-ը:
Ծրագրվում է, որ նախարարները կքննարկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Մինսկի համաձայնագիրը երկարաձգելը, Դոնբասում ականազերծման իրականացման հարցը:
Ուկրաինայի վիճակի շուրջ քննարկումները սկսվել են այսօր՝ «նորմանդյան քառյակի» քաղտնօրենների հանդիպման շրջանակում: