Բաժիններ՝

Մարկ Ցուկերբերգը հրապարակել է հղի կնոջ լուսանկարը

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը սոցցանցի իր էջում տեղադրել է հղի կնոջ՝ Պրիսցիլլա Չանի լուսանկարը: Լուսանկարում, որի հեղինակն Էննի Լեյբովիցն է, Ցուկերբերգը քնքշորեն գրկել է կնոջ փորը:

«Սա Պրիսցիլլայի հիանալի լուսանկարն է»,- գրել է Ցուկերբերգը՝ հավելելով, թե շատ է սիրում կնոջ դեմքի այդ արտահայտությունը, որը լի է «ջերմությամբ ու սիրո ուժով»:

Լեյբովիցի լուսանկարը ֆոտոսեսիայի մի մասն է, որը հայտնի լուսանկարիչը հեղինակել է անցած ամիս Չանի ու Ցուկերբերգի մասնակցությամբ:

cukerberg

Հոկտեմբերին Մարկը սոցցանցի իր էջում տեղադրել էր նաև գործընկերների ու Պրիսցիլլայի լուսանկարը՝ հայտնելով, թե ավելի ուշ տեղադրի անձնական լուսանկարներ:

Ամուսինները ծանոթացել են 2003 թվականին, ամուսնացել՝ 10 տարի անց:
Հուլիսին Ցուկերբերգը հայտնեց, թե շուտով հայր է դառնալու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30