
Կլոպն ակնկալում է, որ Տեր Շտեգենը կխաղա «Լիվերպուլում»

«Լիվերպուլի» թիրախում է հայտնվել կատալոնական «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը: Անգլիական մամուլը գրում է, որ լիվերպուլյան ակումբը սկսել է հետաքրքրվել գերմանացի դարպասապահով:
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անձամբ է հետաքրքրված 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով։
Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայում» անցկացրած 9 խաղում Տեր Շտեգենը բաց է թողել 17 գոլ։
Սիրարփի Աղաբաբյան