Բաժիններ՝

«Իր դիրքում Միկին լավագույններից է Եվրոպայում». Ռայոլա

Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան խոսել է «Bild» պարբերականի հետ և անդրադարձ է կատարել նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Նա նշել է, որ Դորտմունդի «Բորուսիայի« գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի կողմից շատ գրագետ քայլ էր Մխիթարյանի խաղային դիրքը փոխելը:

«Միկին երբեք պահերի իրացման հետ խնդիր չի ունեցել։ Այժմ նա հանդես է գալիս իր դիրքում։ Ֆուտբոլիստները պետք է խաղան այնտեղ, որտեղ նրանք լավագույնն են։ Օրինակ, եթե Մեսսին հանդես գա պաշտպանության եզրում, նա այնքան էլ լավը չի լինի:

Իր դիրքում Միկին լավագույններից է Եվրոպայում։ Այս մրցաշրջանում նա շատ արդյունավետ է գործում։ Մխիթարյանի վրա կարելի է հույս դնել»,- նշել է Ռայոլան։

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս