Խառնեք այս երեք բաղադրիչներն ու ազատվեք դեմքի անցանկալի մազերից
Այտերի, ճակատի և պարանոցի հատվածի նույնիսկ մանր մազերը կարող են խելագարության հասցնել կանանց, հատկապես, երբ հորմոնների ազդեցությամբ ժամանակի ընթացքում դրանք մգանում են:
Ձեզ ենք ներկայացնում ժողովրդական մի միջոց, որը կօգնի տան պայմաններում ազատվել անցանկալի մազերից: Սա ավելի լավ է, քան քիմիական միջոցները:
Ձեզանից պահանջվում է միայն կես ճ/գ կոկոսի յուղ, 3ճ/գ ցորենի ալյուր և մի փոքր ջուր:
Նախ՝ դեմքը մաքրեք, ապա դեմքի այն հատվածներին, որտեղ անցանկալի մազեր կան, կոկոսի յուղ քսեք և մերսող շարժումներով տրորեք:
Հետո տարայի մեջ ալյուրն ու ջուրը խառնեք այնքան, մինչև խյուսանման զանգված ստանաք, անմիջապես ստացված զանգվածը քսեք դեմքի մազոտ հատվածներին: Սպասեք, մինչև ամբողջովին չորանա, մոտավորապես 10 րոպե կպահանջվի:
Ապա կրկին տրորեք դեմքը և մաքրեք: Եթե մաշկը կարմրի, մի անհանգստացեք, շուտով կանցնի:
Լվացեք և մաքրեք դեմքը տոնիկով, ապա սնուցող քսուք քսեք:
4 շաբաթ շարունակ կրկնեք գործողությունը՝ շաբաթը 2 անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը