«Ես ավելի լավ է պարտվեմ, քան հաղթանակ տանեմ Մոուրինիոյի համար». Ասել է «Չելսիի» ֆուտբոլիստը
Մթնոլորտն Անգլիայի չեմպիոնների շարքերում ամեն օր ավելի է վատանում: BBC Radio 5 Live-ի հաղորդավար Գարի Ռիչարդսոնը կիսվել է տեղեկությամբ «Չելսիի» հանդերձարանում տիրող մթնոլորտի մասին:
«Իմ ինֆորմացիայի աղբյուրն առաջին թիմի ֆուտբոլիստ է: Ինձ ասել են, որ Մոուրինիոյի հարաբերությունները շատ ֆուտբոլիստների հետ հասել են ցածրագույն մակարդակի: Նրանք մինչև կոկորդները կուշտ են նրանից, թե ինչպես է մարզիչը վերաբերվում որոշ ֆուտբոլիստների հետ: Մասնավորապես, մեծ լարվածության առիթ են հանդիսանում հարաբերություններն Էդեն Ազարի հետ:
Ահա շշմեցուցիչ ցիտատ: Մի ֆուտբոլիստ վերջերս ասել է. «Ես ավելի լավ է պարտվեմ, քան հաղթանակ տանեմ Մոուրինիոյի համար»:
Այս բառերը, հնարավոր է, արտասանվել են լարված ժամանակ, բայց դրանք պատկերացում են տալիս որոշ ֆուտբոլիստների տրամադրության մասին»,- Ռիչարդսոնի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը