Ավտովթար Ապարան-Արտաշավան ավտոճանապարհին. կա տուժած

Սեպտեմբերի 30-ին, ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Արտաշավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Աշտարակ հատվածի 30-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Opel Astra G» մակնիշի 34SP372 պ/հ (վարորդ Ա. Հ., ծնվ.1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարին և շրջվել, ինչի հետևանքով վարորդը դուրս է շպրտվել ավտոմեքենայից:

Հրշեջ-փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ա. Հ.-ին, ով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Տեսանյութեր

Լրահոս