Բաժիններ՝

Հավուր պատշաճի հակահարված ենք տալու հակառակորդին. Հովիկ Աբրահամյան. news.am

Հայկական կողմը ադրբեջանական կողմին համապատասխան հակահարված կհասցնի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, NEWS.am-ին ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Հավուր պատշաճի մենք հակահարված ենք տալու, դրա վերաբերյալ նախագահն արդեն արել է հայտարությունը»,- ասել է վարչապետը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցում է յոթ տարին մեկ անգամ կատարվող Մյուռոնօրհնեքի արարողությանը:

Վերջին օրերին ադրբեջանական կողմը պարբերաբար գնդակոծում է Տավուշի մարզի հայկական սահմանամերձ բնակավայրերը: Սեպտեմբերի 24-ին դրա հետևանքով 3 խաղաղ բնակիչ էր զոհվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930