Վթար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կա զոհ

Սեպտեմբերի 27-ին, ժամը 14.34-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին՝ Նորավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 12-րդ կմ-ում բախվել են «Մերսեդես E» մակնիշի 32 ՕՕ 709 (վարորդ` ԼՂՀ քաղաքացի, 1989 թ. ծնված Վ. Ա.) և «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 34 QR 988 պետհամարանիշներով (վարորդ` 1991 թ. ծնված Ն. Ղ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1967 թ. ծնված Ն. Պ.-ը (ԼՂՀ քաղաքացի) տեղում զոհվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1991 թ. ծնված Ռ., 2003 թ. ծնված Ե. և 2009 թ. ծնված Ա. Պ.-երը (ԼՂՀ քաղաքացիներ) և «Ֆոլկսվագեն» մակնիշի ուղևոր` 1991 թ. ծնված Ռ. Ն.-ը հոսպիտալացվել են Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ա. Պ.-ի վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ռ. և Ե. Պ.-երինը և Ռ. Ն.-ինը՝ բավարար:

Հրշեջ-փրկարարները Ն. Պ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, անջատել են ավտոմեքենաների մարտկոցները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս