
Վթար Կապան-Գորիս ավտոճանապարհին. կա զոհ

Սեպտեմբերի 27-ին, ժամը 11.05-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին` Թաս կոչվող ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի 03 SU 397 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել հարակից ձորը (մոտ 400 մ):
Հրշեջ-փրկարարները ձորից (մոտ 150 մ) պատգարակով դուրս են բերել 1955 թ. ծնված Յ. Ա.-ի դին և տուժած` 1953 թ. ծնված Գ. Բ.-ին (մոտ 300 մ.): Վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և հոսպիտալացրել Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: