Բաժիններ՝

Եթե պետք է, «Շախտյորում» անվճար կխաղամ. Դարիո Սրնա

Խորվաթիայի հավաքականի վետերանը դոնեցկյան ակումբում հավատարմության երդում է տվել:

«ՈւԵՖԱ-ի գավաթը նվաճելուց հետո ես սեղմել եմ ակումբի նախագահի ձեռքը (Ռինատ Ախմետով) և ասել եմ, որ ցանկանում եմ մնալ թիմում: Իմ սիրտն այստեղ է: Այստեղ նույնիսկ փողը դեր չի խաղում:

Դոնեցկն ինձ շատ բան է տվել, մարդիկ ինձ որպես յուրային են ընդունել: Այնտեղ ես հայր եմ դարձել, այնտեղ մեր ընտանիքը տուն ունի: Եթե պետք լինի «Շախտյորում» անվճար խաղալ, ես անվճար կխաղամ:

Եվ մինչև ես նորից չխաղամ «Դոնբաս Արենայում», ես ֆուտբոլը չեմ թողնի:
Շուտով վերջացնում եմ ելույթներս հավաքականում և կենտրոնանալու եմ միայն «Շախտյորի» վրա»,- ասել է «Շախտյորի» 33-ամյա ավագը «Вести»-ին տված հարցազրույցում:

Սրնան «Շախտյոր» է տեղափոխվել 2003թ.-ին սպլիտյան «Հայդուկից»:
«Շախտյորի» կազմում Սրնան դարձել է Ուկրաինայի 8-ակի չեմպիոն, Ուկրաինայի Սուպերգավաթի և Գավաթի 5-ակի հաղթող, ինչպես նաև նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս