Բաժիններ՝

Ֆերգյուսոնի խոսքերը համաշխարհային կարգի ֆուտբոլիստների մասին ինձ չեն վիրավորել, հակված եմ համաձայնել բոլոր ժամանակների մեծագույն մարզչի հետ. Բեքհեմ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը պատասխանել է իր և անգլիական ակումբի վերաբերյալ հարցերին:

– Ալեքս Ֆերգյուսոնն ասել է, որ իր ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել են համաշխարհային կարգի միայն 4 ֆուտբոլիստ` Կանտոնան, Գիգզը, Սքոուլզը և Ռոնալդուն: Դա Ձեզ չի՞ վիրավորում:

– Ոչ: Ես խաղացել եմ բոլոր ժամանակների մեծագույն մարզչի ղեկավարությամբ: Ինձ բախտ է վիճակվել խաղալ նույն թիմում այդպիսի ֆուտբոլիստների հետ և հասնել հաջողության այն ակումբի կազմում, որին ես սիրել եմ և սիրում եմ մինչ օրս: Այնպես որ, ես հակված եմ համաձայնել մարզչի հետ: Ընդամենը մի քանի ֆուտբոլիստի կարելի է դասել համաշխարհային կարգի: Ես երջանկություն եմ ունեցել խաղալ շատերի հետ:

– Դուք Ձեզ չե՞ք համարում Ռոնալդուից լավը:

– Ոչ: Ես երջանկություն եմ ունեցել խաղալ Կրիշտիանուի դեմ, ինչպես նաև 4 տարի ես նույն թիմում խաղացել եմ բրազիլացի Ռոնալդոի հետ: Որպես «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ ես հպարտացել եմ մեր հաջողություններով և հպարտանում եմ նրանով, որ թիմում խաղացել են լավագույն ֆուտբոլիստները,- ասել է անգլիացին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս