Բաժիններ՝

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին բաց կթողնի 2 ամիս

Հարձակվողը ծնկի վնասվածք է ստացել շաբաթ օրը` «Լաս Պալմասի» դեմ խաղի ժամանակ:

Նախնական զննությունը ցույց է տվել, որ ֆուտբոլիստը ստացել է ծնկի ներքին կողային կապանի վնասվածք:

Մեսսին խուսափել է կապանների պատռվածքից, բայց նախնական կանխատեսումների համաձայն նրա վերականգնման ժամկետը կտևի առնվազն 3 շաբաթ:

«Սա Մեսսիի կարիերայի ամենաարագ փոխարինումն էր «Բարսելոնայում»»:

Մանրակրկիտ բժշկական զննությունից հետո պարզ է դարձել, որ Լեոն շարքից դուրս է եկել 7-8 շաբաթով:

«Մեսսիի նոտ ձախ ծնկի կողային կապանի վնասվածք է: Նա չի կարողանա դաշտ դուրս գալ 7-8 շաբաթ»,- ասվում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքում:

Նախորդ 5 տուրերում Մեսսին դարձել է 3 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս