«Ինտերը» նախորդ մրցաշրջանում կորցրել է 90 մլն եվրո
2014-15թթ. մրցաշրջանը «ներաձուրիների» համար չափազանց վնասաբեր էր:
«Ինտերի» ղեկավարությունը` նախագահ Էրիկ Տոխիրի գլխավորությամբ ներկայացրել են նախորդ մրցաշրջանի ֆինանսական արդյունքների ամփոփագիրը:
Պարզվել է, որ 2014թ. հուլիսի 1-ից մինչև 2015թ. հունիսի 30-ը ակուբի կորուստները կազմել են 90 մլն եվրո, հաղորդում է Football Italia-ն:
Նման ֆինանսական ցուցանիշը կարող է դժվարություններ առաջացնել «Ինտերի» համար` կապված ՈւԵՖԱ-ի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններ հետ` հաշվի առնելով Ժոզեֆ Կինդոգբիայի, Իվան Պերիշիչի և Ստեվան Յովետիչի գնումները, հաստատում է աղբյուրը:
Սերիա Ա-ի 5 տուրերից հետո «Ինտերը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը` չկորցնելով ոչ մի միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը