Հայրավանք գյուղի մոտակայքում ձկնորսության ժամանակ մոտորանավակը խորտակվել է
Ժամը 19.25-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են մթության պատճառով և կվերսկսվեն սեպտեմբերի 27-ին: Աշխատանքներին մասնակցել են նաև տեղի բնակիչները:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 07.00-ին Դ. Վ.-ի և Ա. Թ.-ի որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Դեպքի վայրում են ՄՃԿԿ ՕԽ-ն, ՀՋՋ-ի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 17.25-ին ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակայքում ձկնորսության ժամանակ մոտորանավակը խորտակվել է, ձկնորսներից մեկը լողալով դուրս է եկել ջրից, իսկ 2-ը մնացել են ջրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՋՋ-ի հերթապահ խումբը, ՄՃԿԿ օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում մոտորանավակը խորտակվել է, ինչի հետևանքով այնտեղ գտնվող 1986 թ. ծնված Հ. Մ.-ը, 1985 թ. ծնված Դ. Վ.-ը և Ա. Թ.-ը (մոտ 28 տ) հայտնվել են ջրում:
Հ. Մ.-ը լողալով դուրս է եկել ափ և ահազանգել ընկերների՝ լճից ափ դուրս չգալու վերաբերյալ:
Ժամը 21.40-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են՝ առավոտյան վերսկսվելու նպատակով:
Փրկարարներն ափամերձ տարածքում իրականացնում են հերթապահություն: