Բաժիններ՝

Ֆրանցիսկոս Պապը թողարկելու է փոփ-ռոք ձայնասկավառակ

Սկսելով իր պատմական այցը Միացյալ Նահանգներ` այս նոյեմբեր Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը հույսի, հավատի և միասնականության ուղերձ է տարածելու «Wake Up!» պրոգրեսիվ ռոք ձայնասկավառակի տեսքով: Վատիկանի հավանությանն արժանացած LP-ն ներառում է Հռոմի պապի կողմից տարբեր լեզուներով կարդացված սրբազան օրհներգեր և նրա ամենահուզիչ ելույթներից հատվածներ` զուգակցված տրամադրություն բարձրացնող երաժշտության ուղեկցությամբ` սկսած փոփ ռոքից՝ մինչև Գրիգորյանական երգեր:

«Wake Up!» ձայնասկավառակը թողարկվելու է նոյեմբերի 27-ին. iTunes-ի նախնական պատվերով այն («Wake Up! Go! Go! Forward!») արդեն հասանելի է ակնթարթային ներբեռնման, ինչը Rolling Stone-ը հպարտ է ներկայացնելու:

«Wake Up!»-ում Հռոմի պապը դիմում է ունկնդրին իտալերեն, անգլերեն, իսպաներեն և պորտուգալերեն՝ ավելի քան 11 ստեղծագործությունում` անդրադառնալով այնպիսի խնդիրների, ինչպիսիք են խաղաղությունը, ազնվությունը, էկոլոգիական խնդիրները և կարիքավորներին օգնելը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս