Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»-ի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»-ի բացման արարողությանը: Բացումը կատարել են Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը և կենտրոնի հիմնադիր, ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանը:

Երևանի Զաքարիա Քանաքեռցու 1 հասցեում գտնվող և 5000քմ տարածք զբաղեցնող՝ «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»-ի շենքը միությանը նվիրաբերել է բարերար Վահե Կարապետյանը: Նախատեսված է, որ կենտրոնը կդառնա հայրենիք-սփյուռք հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ՀԲԸՄ-ի առաքելության գործնականացման, Հայաստանում նրա ընդլայնվող ներկայության և գործունեության, ինչպես նաև սփյուռքահայ ու հայաստանաբնակ երիտասարդների միջև կապերի սերտացմանը նպաստող հայաստանակենտրոն ծրագրերի իրականացման կարևոր օջախ և կամուրջ: Այստեղ կիրականացվեն երիտասարդական, մշակութային և կրթական տարաբնույթ ծրագրեր, կկազմակերպվեն աշխատաժողովներ ու հանդիպումներ:

Կենտրոնն իր հարկի տակ կհյուրընկալի նաև ՀԲԸՄ-ի ամենամյա ամառային ծրագրերի մասնակից ու տարբեր երկրներից ժամանող հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդների և դպրոցական խմբերի:

Նախագահը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել գործունեության համար ստեղծված պայմաններին ու կենտրոնի հետագա զարգացման ծրագրերին: Սերժ Սարգսյանն այցելել է նաև կենտրոնի առաջին մասնաշենքում տեղակայված «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ գրասենյակ, որն աջակցություն է ցուցաբերում գրասենյակ դիմող սիրիահայերին:

Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ ավարտվել են կենտրոնի 3-րդ մասնաշենքի վերակառուցման նախագծային աշխատանքները, որտեղ ևս իրականացվելու են ՀԲԸՄ երիտասարդական ու մշակութային ծրագրեր:

Կենտրոնի բացման արարողության շրջանակներում ՀԲԸՄ-ի կողմից Վահե Կարապետյանին շնորհվել է Միության բարերար անդամի կոչում: Բարերարը պարգևատրվել է նաև ՀԲԸՄ ոսկե մեդալով: serj (2) serj (3) serj (4) serj (5) serj (6) serj (7) serj (8) serj (9)serj (1)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930