Բաժիններ՝

Դիեգո Կոստան որակազրկվել է 3 խաղով

Մայք Դինի կողմից Գաբրիելին ցույց տված կարմիր քարտը չեղյալ է համարվել:

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան ուշադիր դիտել է խաղի 43-րդ րոպեն, որտեղ Դիեգո Կոստան ներգրավված էր «Արսենալի» պաշտպաններ Լորան Կոսիելնիի և Գաբրիել Պաուլիստայի նկատմամբ սադրիչ գործողությունների մեջ, և որակազրկել է հարձակվողին 3 խաղով:

Այսպիսով, Կոստան բաց կթողնի Անգլիական լիգայի գավաթի «Ուոլսոլլի» հետ հանդիպումը, ինչպես նաև Պրեմիեր լիգայի հանդիպումները՝ ընդդեմ «Նյուքասլի» և «Սաութհեմփթոնի»:

«Չելսի» – «Արսենալ» խաղի 43-րդ րոպեին Կոստան հրահրեց Գաբրիել Պաուլիստային կոնֆլիկտի, ով սկզբում հրեց իսպանացուն, իսկ հետո կանգնեց նրա ոտքին: Խաղի մրցավար Մայք Դինը Գաբրիելին ցույց տվեց 2 դեղին քարտ:

ԱՊԼ-ի 6-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Արսենալին» 2:0 հաշվով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս