Բաժիններ՝

Զլատան Իբրահիմովիչն այնպիսին է, ինչպիսին ես. նա ծերանում է. Բեռլուսկոնի

«Միլանի» նախագահը գոհ է, որ այս ամառ թիմ է վերադարձել Մարիո Բալոտելին, այլ ոչ թե շվեդ հարձակվողը:

«Իբրան ցանկանում էր տեղափոխվել «Միլան», բայց նրան բաց չթողեցին: Այնուամենայնիվ, մենք ձեռք բերեցինք Բալոտելիին, իսկ նա ավելի երիտասարդ է: Իբրան այնպիսին է, ինչպիսին ես. նա ծերանում է:

Բալոտելին «Պալերմոյի» հետ խաղում չէր սխալվում փոխանցումներ կատարելիս: Նա իսկապես փոխվել է, դարձել է ավելի լուրջ և մտածող: Նա կատարեց մի քանի լավ արագացումներ և փոխանցումներ, համագործակցում էր թիմակիցների հետ: Հուսով եմ, որ նա կշարունակի այդ ոգով»,- ասել է Բեռլուսկոնին «Միլանի» պաշտոնական կայքին:

4 տուրերից հետո «Միլանը» 6 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930