Բաժիններ՝

Մենք պետք է պայքարենք տիտղոսի համար. Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը «Սաութհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակից հետո հայտարարել է, որ այս մրցաշրջանում իր թիմն ընդունակ է պայքարել տիտղոսի համար:

«Մտածում եմ, որ «Սաութհեմփթոնի» դեմ խաղում մեր ֆանտաստիկ արդյունքով մենք հայտարարություն արեցինք այն մասին, որ այս մրցաշրջանում պետք է պայքարենք տիտղոսի համար:

Ես անընդհատ ասում եմ այն մասին, որ թիմը պետք է բարելավվի: Նախորդ մրցաշրջանում մենք չորրորդն էինք: Այս մրցաշրջանում կարող է պատահել՝ կարողանանք դառնալ երրորդը:

Սակայն մենք անցած մրցաշրջանում մենք մոտ էինք տիտղոսի: Հիշեք մեր արտագնա խաղը «Չելսիի» հետ, որի ժամանակ մենք ունեինք պահեր, սակայն մենք չկարողացանք ժամանակին խփել»,- Վան Գալին ցիտում է Goal.com-ը` հղում անելով Sky Sports News-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս