Բաժիններ՝

Ռոնդա Ռոուզին քաշ է գցել, որպեսզի չկռվի Կիբորգի հետ. Միշա Թեյթ

Ռոնդայի գլխավոր մրցակցուհիներից մեկը մեղադրել է նրան, որ վերջինս չի ցանկանում կռվել հայտնի բրազիլուհու հետ:

«Ես գիտեմ, որ կարիերայի սկզբում Ռոնդան կշռում էր 66 կգ: Կարծում եմ, երբ խոսակցությունները Կիբորգի հետ մենամարտի մասին դառնում էին շատ ավելի լուրջ, նա որոշեց, որ պետք է նիհարի մինչև 61կգ:

Ռոնդան, ինչպես և Կիբորգը չեմպիոններ են: Նրանք երկուսն էլ գերակշիռ չեմպիոնուհիներ են, իսկ երբ 2 մարտիկ այդքան գերակշռող են, հարևան քաշային կարգերում, ինձ թվում է իմաստ կա մենամարտ անցկացնել»,- Թեյթին ցիտում է Fox Sports-ը:

70 կգ քաշային կարգում Ռոնդան 2008թ. Օլիմպիական խաղերում նվաճել է բրոնզե մեդալ:

Պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու պահին Թեյթը չեմպիոնուհի էր թեթևագույն քաշային կարգում, իսկ Կիբորգը (իսկական անունը` Քրիստինա Ջուստինո)` կիսաթեթևում:

Ռոուզին 2 անգամ հաղթել է Թեյթին: Նրանց վերջին մենամարտը տևել է 58 վայրկյան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս