Բաժիններ՝

7-ամյա սիրիացի փախստական փոքրիկը՝ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում

7-ամյա սիրիացի փախստական փոքրիկը՝ Սաիդ Աբդուլը, Կրիշտիանու Ռոնալդուի ձեռքը բռնած դուրս եկավ մարզադաշտ, որտեղ պետք է կայանար «Գրանդայի» հետ հանդիպումը:

Այս փոքրիկի մասին իմացել էր Մադրիդում գործող CENAFE ֆուտբոլային դպրոցի տնօրեն Միգել Խալանտան: Այս փոքրիկի ընտանիքը ևս շատ մեծ դժվարությունների միջով հայտնվել էր Թուրքիայում: El Mundo-ի լրագրողների հետ միասին Խալանտան գտավ այս ընտանիքին և հրավիրեց Իսպանիա: Այստեղ ընտանիքի հորը աշխատանք առաջարկեցին դպրոցում: Պարզվեց, որ նա արդեն աշխատել է Սիրիայի ակումբներից մեկում:

Նախատեսվում է, որ ընտանիքի մայրն ու փոքր աղջիկը առաջիկա շաբաթների ընթացքում ևս կգնան Իսպանիա: Ֆուտբոլային դպրոցը կվճարի նրանց բնակարանի ու կեցության պայմանների համար: Բացի այդ երեխաները կսովորեն Իսպաներեն, որպեսզի կարողանան հաճախել դպրոց:

Ըստ Խալանտեյի, սա փոքրիկ քայլ էր, որը կարող է դառնալ օրինակ:

Այս ընտանիքին գտել էին փոքրիկ սրճարանում, որտեղ նրանք դիտում էին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումը ՝ «Ռեալ Մադրիդի» մասնակցությամբ: Որպես անակնկալ փոքրիկը հնարավորություն ստացավ իսպանական Լա լիգայի հանդիպման ժամանակ դուրս գալ մարզադաշտ` իր կուռք Կրիշտիանու Ռոնալդուի ձեռքը բռնած: 1_640x427
3_640x457

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս