Սահմանադրական հանձնաժողովը կքննարկի, որպեսզի ռազմական դրություն հայտարարելու ժամանակ ԶՈՒ գերագույն հրամանատարությունը անցնի վարչապետին

Սահմանադրական հանձնաժողովը կրկին կանդրադառնա պատերազմական վիճակում ԶՈՒ գլխավոր հրամանատարի պարտականությունները վարչապետին վերապահելու հարցին: Այս մասին այսօր ԱԺ նիստում սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

««Պատերազմի ժամանակ» ասելով՝ մենք նկատի ենք ունեցել դե յուրե պատերազմական վիճակը, բայց ես չեմ բացառում, որ սահմանադրական հանձնաժողովը մեկ անգամ ևս անդրադառնա այս հարցին, որ ռազմական դրություն հայտարարելու ժամանակ, որն անհրաժեշտաբար պատերազմի հայտարարում չի ենթադրում, ԶՈՒ գերագույն հրամանատարությունը նույնպես անցնի վարչապետին»,- ասաց Վ.Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս