Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիայի պայքարը երևակայական է. Սիրիայի նախագահ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռուս լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի մոտ «ոչինչ չի ստացվում»:

Նրա կարծիքով՝ «դա հակաահաբեկչական պատրանքային կոալիցիա է», որը «ահաբեկչության դեմ պայքարելու լուրջ ցանկություն չունի»:

«Իրականությունն այն է, որ, չնայած կոալիցիայի ձեռնարկած օպերացիային, ԴԱԻՇ-ը շարունակում է իր զավթողական գործունեությունը: Նրանց մոտ ոչինչ չի ստացվում: Այդ կոալիցիան ոչ մի կերպ չի ազդում երկրում ստեղծված իրավիճակի վրա»,- հայտարարել է Ասադը:

Նրա խոսքով՝ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, ինչպես նաև Ֆրանսիան, ԱՄՆ-ը ու մյուս արևմտյան երկրները, «հովանավորում են ահաբեկչությունը, անձամբ չեն կարող պայքարել ահաբեկչության դեմ»:

«Չի կարելի միաժամանակ լինել ահաբեկչության դեմ ու դրան կողմ»,-ասել է Ասադը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Դամասկոսը պատրաստ է համագործակցել ցանկացած պետության հետ, «եթե կա ահաբեկչության դեմ պայքարելու լուրջ ցանկություն»:

«Եթե այդ երկրները (կոալիցիան) որոշում կայացնեն փոխել իրենց քաղաքականությունը, քանի որ ահաբեկչությունը կարծես կարիճ լինի, այն պարտադիր քեզ կկծի, մենք չենք առարկի համագործակցել նրանց հետ պայմանով, որ դա կլինի իրական, այլ ոչ թե երևակայական հակաահաբեկչական կոալիցիա»,- ասել է Ասադը՝ հայտնելով, թե կոալիցիայի ու Սիրիայի կառավարության միջև չկա ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու ոչ մի համագործակցություն:

Ասադը ռուսական «Ռոսիա-24» ու RT հեռուստաալիքներով ցուցադրված հարցազրույցում ասել է, թե վստահ է, որ ԱՄՆ-ը չի կարող ընդունել այն փաստը, որ Սիրիան միակ ուժն է, որը պայքարում է ԴԱԻՇ-ի դեմ երկրի վրա:

Այն երկրների թվում, որոնց հետ համագործակցում է Դամասկոսը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, Ասադն անվանել է Ռուսաստանը, Իրանն ու Իրաքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս