
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում. կա 1 զոհ, 2 վիրավոր. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Խնձորեսկ գյուղի վարչական տարածքում դաշտից գյուղ վերադառնալու ճանապարհին Գազ 52 մակնիշի 52 ՏԼ 456 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել դաշտամիջյան հատվածում:
Վթարի հետևանքով վարորդն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց, իսկ 1 կին ուղևոր տեղում մահացել է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: