Կառավարությունը ձեռնամուխ է եղել վերանորոգել Պարզ լիճ տանող ճանապարհը

Հայաստանի հրաշագեղ վայրերից մեկը համարվող Դիլիջանի Պարզ լիճ հասնելու համար զբոսաշրջիկները ստիպված են անցնել խիստ անորակ, փոսերով լի երկար ճանապարհ ու շուրջ 30 րոպե «ցնցվել» ավտոմեքենայի մեջ:

Վերջապես Կառավարությունը կարծես ձեռնամուխ է եղել զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող այդ ճանապարհի վերանորոգմանը: Տավուշի մարզպետարանը «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊԸ-ին պատվիրել է մշակել «Պարզ լիճ» տանող հանրապետական նշանակության Հ-76, Մ-4 ճանապարհի վերանորոգման  ու կամրջի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերն ու անցկացնել փորձաքննություն: Աշխատանքի արժեքը 23 մլն դրամ է, վերջնաժամկետն արդեն լրացել է. այն մինչև սեպտեմբերի 11-ն էր: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա դեկտեմբերի 25-ը: Պատրաստի ճանապարհը ՀՀ բյուջեին կարժենա 1 մլրդ դրամ (ավելի քան 2 մլն դոլար):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930