
Վերելակում քաղաքացի է արգելափակվել

Սեպտեմբերի 13-ին, ժամը 18.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 17 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել (5-րդ և 6-րդ հարկերի մակարդակում):
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել արգելափակումից 1990 թ. ծնված Ե.Յ.-ին: