Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթին» տարավ իր 5-րդ անընդմեջ «չոր» հաղթանակը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղում «Կրիստալ Փելեսը» իր դաշտում պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» (0:1):

Այսպիսով «քաղաքայինները» Անգլիայի առաջնության մրցաշրջանի մեկնարկում տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը` բաց չթողնելով ոչ մի գնդակ:

Սրանից առաջ նման բան հաջողվել էր միայն «Չելսիին»` 2005-2006 թթ. մրցաշրջանում:
Հիշեցնենք, որ Մանուել Պելեգրինիի թիմը մինչև այս խաղը հաղթել էր «Վեսթ Բրոմվիչին» (3:0), «Չելսիին» (3:0), «Էվերթոնին» (2:0) և «Ուոտֆորդին» (2:0):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս