
«Ատլետիկո» – «Բարսելոնա» 1:2. «Երբ Մեսսին դաշտում է, մենք ավելի լավ ենք խաղում»

«Բարսելոնայի» հարձկվող Նեյմարը` Իսպանիայի առաջնության «Ատլետիկոյի» հետ հանդիպման գոլի հեղինակը իր կարծիքն է հայտնել խաղի մասին:
«Լավ է, որ մենք մեկնարկային 3 խաղերից 3-ն էլ հաղթել նք: Շատ կարևոր էր 2-րդ խաղակեսի սկզբին գոլ խփել և մենք դա արեցինք:
Հենց Մեսսին դուրս եկավ դաշտ, ինչպես միշտ լուծեց խաղի ճակատագիրը և մենք հաղթեցինք: Մեսսին խփեց հաղթական գոլը: Երբ Մեսսին դաշտում է, մեզ համար ոչ թե ավելի հեշտ է, այլ մենք ավելի լավ ենք խաղում:
Գրիզմանը՞: Նա աստղ է, նրա խաղն ինձ շատ է դուրս գալիս: Գերազանց ֆուտբոլիստ է»,- նշել է Նեյմարը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը