
Ֆաբիո Կապելլոն կարող է գլխավորել Խորվաթիայի հավաքականը

Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզչի հետ մրցակցության մեջ են Մարչելո Լիպին, Կրիստիան Պանուչին, Ռոբերտո Դոնադոնին, Լոտար Մատեուսը և Կրիստոֆ Դաումը:
Հուլիսից գործազրկության մեջ գտնվող Կապելլոն կարող է դառնալ Նիկո Կովաչի հետնորդը, ով հեռացվեց սեպտեմբերի 9-ին:
Novilist.hr-ը հաղորդում է, որ իտալացին ինքը հայտարարել էր, որ կցանկանար աշխատել որևէ ակումբում:
Կապելլոն ղեկավարել է Ռուսաստանի հավաքականը 2012-15թթ.:
Նրա ժամանակ Ռուսաստանի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական խմբում գրավում էր 3-րդ հորիզոնականը, իսկ Լեոնիդ Սլուցկու ժամանակ կարողացավ անցնել շվեդներից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը