Բաժիններ՝

Շուրջ 106 հազար երեխա է փորձել ապաստան ստանալ ԵՄ-ում. ՅՈՒՆԻՍԵՖ

Շուրջ 160 հազար երեխա, հիմնականում Աֆղանստանից, Իրաքից, Սիրիայից, փորձել է ապաստան ստանալ Եվրամիությունում 2015թ. առաջին 6 ամսում: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):

Սեպտեմբերի 14-ին Բրյուսելում նախանշված հանդիպման նախօրեին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել ավելի շատ միջոցառումներ ձեռնարկել ապահովելու անչափահաս փախստականների ու ներգաղթյալների անվտանգությունն ու բարեկեցությունը:

«Երեխաները արդեն կազմում են Եվրոպայում այս տարի ապաստան որոնողների մեկ քառորդը: 2015թ. առաջին 6 ամսում 106 հազար երեխա է փորձել ապաստան ստանալ ԵՄ-ում, հիմնականում Սիրայից, Իրաքից ու Աֆղանստանից: Դա 75%-ով ավելի է 2014 թվականի համեմատ»,- ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930