Կուրթանում հրկիզել են 16-ամյա տղայի սպանության մեջ մեղադրվողի տունը
Սեպտեմբերի 12-ին, ժամը 07.33-ին ՀՀ ՏԿԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Կուրթան գյուղում տուն է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
NEWS.am-ի տեղեկացնում է, որ հրկիզված տունը պատկանում է Լոռու մարզի Կուրթան գյուղում 16-ամյա երիտասարդի սպանության մեջ մեղադրվողին:
Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է Կուրթանի գյուղապետ Մհեր Գեւորգյանը:
Դեպքի վայր ժամանած հրշեջները կարողացել են ժամանակին մարել կրակը, նայած որ տան սենյակներից մեկն ամբողջությամբ այրվել է՝ ներսում գտնվող գույքի հետ միասին:
Հայտնի չէ, թե ով է հրկիզել տունը: Ի դեպ, մեղադրվողի ընտանիքը դեպքից անմիջապես հետո հեռացել է գյուղից: