Վթար Մասիս քաղաքում

Սեպտեմբերի 11-ին, ժամը 20.54-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Խարբերդ ավտոճանապարհին՝ կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 4-րդ փողոցի կամրջի վրա «Իվեկո» մակնիշի 31 A3 3910 պետհամարանիշով (վարորդ` ԻԻՀ քաղաքացի Սադիկփառ Ռեզա Իբրահիմ) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կախվել:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Տեսանյութեր

Լրահոս