10 պարզ և նորաոճ սանրվածքներ երկար մազերի համար
Ցուրտ եղանակներին, երբ ցանկանում եք ավելի երկար մնալ անկողնում, վարսերը հարդարելու ժամանակ գրեթե չի մնում: AdMe.ru կայքը հավաքել է ամենաոճային, պարզ և ունիվերսալ սանրվածքները, որոնք կօգնեն ստեղծել գրավիչ կերպար:
Ալիքներ
Թեթև ալիքներն, ինչպես միշտ նորաձև են: Նման աիքներ ստանալու համար պարզապես կապեք խոնավ մազերը, չորացրեք վարսահարդարիչով և թողեք 1 ժամ: Արդյունքում Դուք կստանաք բոհեմական, թեթև ալիքներ:
Ծովային հանգույց
Սանրեք մազերը, հանգուցեք և ամրացրեք գեղեցիկ մազակալով: Պատրաստ է:
Ցածր մեկնարկ
Ամրացրեք մազերի ամենաստորին հատվածը. դա շատ նորաձև է:
Խոնավ մազափունջ
Եվս մեկ պարզ սանրվածք: Գելը տարածեք արմատների վրա. կարծես թե 90-ականների նորաձևությունը վերադառնում է:
Գեղեցիկ տեսք հետևից
Կողային հատվածներից վերցրեք 2 փունջ, պտտեք գլխի հետևում և հյուսեք: Դպրոցական սանրվածքը պատրաստ է:
Մի կողմի վրա
Ձանձրացրե՞լ են սովորական սանրվածքները: Պարզապես թեքեք վարսերը մի ուղղության վրա. այն Ձեր կերպարին թարմություն կհաղորդի:
Հյուսեր
Ասիմետրիկ, հարթ կամ գզգզված հյուսերը չափազանց նորաձև են այս աշնանը:
Վիկտորիայի դարաշրջան
Համարձակ սանրվածքի տարբերակ: Նման սանրվածքով Դուք կլինեք ուշադրության կենտրոնում:
Ճակատի մազափունջ
Այս աշուն նորաձև են ճակատի մազափնջերը: Եթե ունեք երկար վարսեր, կարող եք երկար մազափնջերը դնել ականջի հետևում:
Գեղեցիկ աքսեսուարներ` վարսերի վրա
Նույնիսկ ամենահասարակ սանրվածքը կարելի է յուրօրինակ և էլեգանտ դարձնել Ձեր կերպարին համապատասխան աքսեսուարով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը