Բաժիններ՝

Էլ երբեք չեմ հրավիրի Մոուրինիոյին Մադրիդ. «Ռեալի» նախագահ

Ֆլորենտինո Պերեսը բացառում է Ժոզե Մոուրինիոյի` «Թագավորական ակումբ» վերադառնալու հնարավորությունը:

«Ես մտադիր չեմ Ժոզե Մոուրինիոյին նորից «Ռեալ» հրավիրել: Բայց նա «Ռեալի» խաղում նպաստել է կարևոր որակական թռիչք կատարելուն, և դա հենց այն էր, ինչին մենք ձգտում էինք այդ պահին:

Մինչ այդ մենք չէինք կարողանում Չեմպիոնների լիգայում հաղթահարել մեկ ութերորդի արգելքը, իսկ դա նշանակում էր, որ մենք համաշխարհային ֆուտբոլի էլիտայում չենք:

Իսկ լավագույն մարզիչը, ով երբևէ աշխատել է «Ռեալում», հանդիսանում է Ռաֆայել Բենիտեսը»,- հայտարարել է Ֆլորենտինո Պերեսը:

Ժոզե Մոուրինիոն «Ռեալը» մարզել է 2010-13թթ., որի ընթացքում 1 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս