Բաժիններ՝

Վաղինակ Շուշանյանը Բաղրամյան պողոտայում չի երևում. Aravot.am

aravot.am-ը գրում է. Երևանի Բաղրամյան պողոտայում այժմ քաղաքացիների հոսք է: Այստեղ, հակառակ ոստիկանության կոչերին՝ հեռանալ Բաղրամյանից, քաղաքացիների թիվը գնալով ավելանում է: Պողոտայում երգուպար է, խանդավառություն:

Քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել և կոչ է արել բոլոր հայտնի մարդկանց գալ Բաղրամյան և պատ կազմել, եթե դա ձևական բնույթ չէր կրում և ինքնագովազդ չէր նախկինում:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ևս հայտարարությամբ հանդես է եկել և տեղեկացրել, որ ժամը 23.00-ին սկսում է լռության ժամը և խնդրել է պահպանել համակեցության պայմանները՝ բարձրաձայն կոչերը դադարեցնել:

Քաղաքացիների շարքերում, համենայն դեպս առաջնագծերում, չի երևում Վաղինակ Շուշանյանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս