Բաժիններ՝

Փախստականների ինտեգրումը մեր գլխավոր առաջնայնությունն է. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել արագ կերպով ինտեգրել փախստականներին գերմանական հասարակությունում: «Մենք պետք է դաս քաղենք 60-ականների փորձից ու հենց սկզբից հայտարարենք ինտեգրումը՝ որպես գերագույն առաջնայնություն: Եթե մենք ամեն ինչ ճիշտ անենք, ապա դա ավելի շատ շանսեր կբերի, քան ռիսկեր»,- հայտարարել է նա այսօր Բունդեսթագում բանավեճերի ժամանակ:

Միաժամանակ, Մերկելը ընդգծել է, որ չի կարելի աչք փակել միգրացիայի դեմ աճող տրամադրությունների ամրապնդման կամ «զուգահեռ հասարակության» առաջացման վրա:
Անվանելով փախստականների տեղակայման կենտրոնների վրա հարձակումները «զզվելի» ու «ամոթալի», Գերմանիայի կանցլերը հավաստիացրել է, որ պետությունը նման դրսևորումների նկատմամբ ցուցաբերելու է իրավական պետության ողջ խստությունը, հայտնում է korrespondent.net-ը:

Կապված դաշնային հողերի ու կոմունաների սուր քննադատության հետ՝ կապված իշխող կոալիցիայի կողմից փախստականներին օգնելու նպատակով մշակված բազմամիլիարդանոց օգնության փաթեթի հետ, Մերկելը վստահեցրել է, որ Գերմանիան կհաղթահարի ներկայիս մարտահրավերը, միայն թե, ըստ նրա, «հարկավոր է հնարավորինս ջանք գործադրել»:

«Մեկ բան ակնհայտ է. մենք չենք կարող ապրել այնպես, ինչպես նախկինում»,- հայտարարել է Մերկելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս