Բաժիններ՝

Վրաստանն ու Ադրբեջանը կարող են միավորել զբոսաշրջային երթուղիները

Ադրբեջանի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաևը այսօր հանդիպել է Վրաստանի ազգային զբոսաշրջային ադմինիստրացիայի ղեկավար Գեորգի Չոգովաձեի հետ, ով այցով գտնվում է Ադրբեջանում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Հանդիպման ժամանակ երկու երկրների զբոսաշրջային գերատեսչությունների ղեկավարները քննարկել են օդային, երկաթուղային ու տրանսպորտի ոլորտում փոխադարձ համագործակցության ընդլայման հարցերը:

«Աբուլֆաս Գարաևն առաջարկել է ստեղծել համատեղ զբոսաշրջային երթուղիներ, որոնք կարող են կարևոր քայլ լինել երկու երկրների համար ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային մակարդակով զբոսաշրջիկների ներգրավման համար: Երկու երկրների մի շաևք բարդ առանձնահատկություններ կարող են ներգրավել զբոսաշրջիկների»,- ասված է հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս