Բաժիններ՝

Իրանը թույլատրել է Սիրիայի համար մարդասիրական օգնություն տեղափոխող ռուսական ինքնաթիռների թռիչքն իր օդային տարածքում

Իրանը համաձայնություն է տվել Սիրիայի համար մարդասիրական օգնություն տեղափոխող ռուսական ինքնաթիռների թռիչքն իր օդային տարածքում: Այս մասին TASS-ին հայտնել է Իրանում Ռուսաստանի դեսպանուիթյան պրես-ատաշե Մաքսիմ Սուսլովը:

Ռուսաստանը շարունակում է Սիրիային մարդասիրական օգնություն ուղարկել այլընտրանքային երթուղիներով՝ շրջանցելով Հունաստանի ու Բուլղարիայի օդային տարածքները: Այս մասին TASS-ին այսօր ասել է Ռազմական տեխնիկայի, սպառազինությունների միջազգային Russia Arms Expo ցուցադրության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:

«Բնականաբար, այլընտրանքային երթուղիները կգտնվեն»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը օգնություն տրամադրելու Սիրիային Հունաստանի ու Բուլղարիայի կողմից իրենց օդային միջանցքները փակելուց հետո:
Նա չի մանրամասնել, թե որ երկրներով են թռչելու մարդասիրական բեռներ տեղափոխող ռուսական ինքնաթիռները:

«Ցավում եմ, որ Վաշինգտոնի ու հավանաբար, Բրյուսելի ճնշման ներքո, որտեղ տեղակայված են ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի կենտրոնակայանները, որոշ երկրներ խուսափում են իրականացնել այն, ինչ ես կանվանեի նրանց միջազգային պարտքը, հատկապես՝ մարդասիրական խնդիրներ իրականացնող ինքնաթիռների համար օդային միջանցքի տրամադրումը»,- ընդգծել է Ռյաբկովը:

Հիշեցնենք, որ Բուլղարիայի ԱԳՆ-ն երեկ պաշտոնապես մերժեց թույատրել իր երկրի օդային տարածքով Սիրիայի համար մարդասիրական օգնություն տեղափոխող ՌԴ ինքնաթիռների թռիչքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս